Իսկապես ցավում եմ շատ սիրելի Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության զազրելի արարքի դառն առիթով։
Մեր աղոթքներն իրենց հոգու խաղաղության, ինչպես նաև Արծրուն Գալստյանի շուտափույթ ապաքինման համար են...
Մարդու կյանքում ցավն ու տառապանքը հաճախ ընկալվում են որպես պատիժ կամ անարդարություն։ Բայց եթե խորանանք, կտեսնենք, որ դրանք իրենց մեջ կրում են մաքրման ու վերափոխման զորություն։ Ցավը մեզ ստիպում է դուրս գալ սովորական ինքնաբավությունից, հպարտության պատրանքից և կանգնել Աստծո առաջ՝ մերկ ու անկեղծ...
Աշնանային արևոտ առավոտ էր: Հրաշք է աշնան արևը, չի այրում, ջերմացնում է: Ես չգիտեմ՝ գարնանային կանաչն ու ծաղիկնե՞րն եմ ավելի շատ սիրում, թե՞ աշնանային խենթացնող գույները: Ասես նկարել չիմացող երեխայի ալբոմ լինի...
Երեկ Անկարայում՝ Ադրբեջանի դեսպանությանը կից «Շուշի» կենտրոնի դիմաց, բացվեց Կովկասի իսլամական բանակին նվիրված թվով երրորդ հուշարձանը: Առաջին երկուսը գտնվում են Բաքվում և Գանձակում:
Կովկասի իսլամական բանակը (Նուրի փաշայի հրամանատարությամբ) ձևավորվել է Օսմանյան Թուրքիայում, որը 1918թ. սեպտեմբերի 15-ին գրավել է Բաքուն և իրականացրել քաղաքի քրիստոնյա և հրեա ժողովուրդների կոտորածը: Միայն Բաքվում այդ բանակը կողոպտել ու սպանել է շուրջ 30 հազար հայերի (ըստ Oxford-ի գիտական աղբյուրների)...